Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
18.02.2011 | 00:00

...թե «Լինսի» հիմնադրամի լուծարումը ոչ այնքան ամերիկյան կառավարության որոշման, որքան Ռոբերտ Քոչարյանի քինախնդրության հետևանք էր՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի նախագահության և Տիգրան Սարգսյանի վարչապետության:
Հենց Քոչարյանն ու հարգարժան, ընդ որում, Տիգրան Սարգսյանի սատարած, Ռուբեն Միրզախանյանն էին ժամանակին պարծենում, թե հայ մեծահարուստը Հայաստան է եկել «Լևոնի ինադու, Ռոբերտի խաթեր»: Փաստորեն, բարեգործը նույն մտահոգություններից ելնելով էլ կասեցրել է հիմնադրամի գործունեությունը Հայաստանում: Եվ դա այն դեպքում, երբ «Լինսի»-ի ողջ գործունեությունը, որը համընկել է Քոչարյանի պաշտոնավարման տարիների հետ, «ատկատի» շատ հետաքրքիր ու տպավորիչ ցուցանիշներով է հայտնի:

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ